ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Իրանը Քաթարում գտնվող ռազմաբազայի ուղղությամբ հրթիռներ արձակելուց առաջ տեղեկացրել է Միացյալ Նահանգներին, ինչի շնորհիվ մարդկային կորուստներ չեն գրանցվել։
«Ես ուրախ եմ հայտնել, որ ոչ մի ամերիկացի չի տուժել, և գրեթե որևէ վնաս չի պատճառվել։ Հուսով եմ, այլևս ատելություն չի լինի», - գրել է Թրամփը՝ հավելելով, -«հնարավոր է՝ Իրանը հիմա կարողանա առաջ շարժվել դեպի խաղաղություն, և ես ոգևորությամբ կխրախուսեմ Իսրայելին անել նույնը»:
«Իրանը պաշտոնապես շատ թույլ արձագանք տվեց մեր կողմից միջուկային օբյեկտների ոչնչացմանը», - գրել է ԱՄՆ նախագահը:
Նախօրեին Իրանը պատասխանելով ԱՄՆ ռազմաօդային ուժերի ռմբակոծություններին՝ Քաթարում գտնվող ամերիկյան ռազմաբազաների վրա վեց բալիստիկ հրթիռ արձակելով։
ԱՄՆ ռազմաօդային ուժերը հունիսի 22-ի գիշերը զանգվածային հարված էին հասցրել Իրանի միջուկային օբյեկտներին Նաթանզում, Ֆորդոյում և Սպահանում։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Իրանը հարվածեց Քաթարում ԱՄՆ բազային