Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին ժամանել է Ռուսաստան՝ հանդիպումներ անցկացնելու նախագահ Վլադիմիր Պուտինի և այլ բարձրաստիճան ռուսաստանցի ղեկավարների հետ։
ՌԴ ԱԳՆ խոսնակ Մարիա Զախարովան հունիսի 23-ին լրագրողներին հայտնել է, որ Արաղչին այցի ընթացքում «մի շարք բանակցություններ» կվարի։
«Ինտերֆաքս» գործակալությունը, վկայակոչելով Կրեմլի խորհրդական Յուրի Ուշակովին, հաղորդում է, որ Պուտինը նախատեսում է Արաղչիի հետ հանդիպում օրվա ընթացքում։
Իրանի արտգործնախարարը Մոսկվա է ժամանել Թուրքիայից: