Դամասկոսի Սուրբ Եղիա եկեղեցում ահաբեկչության հետևանքով զոհերի թիվը հասել է 20-ի, տասնյակ վիրավորներ կան, հայտնում են առողջապահական ու անվտանգության ծառայությունները:
Սիրիայի ներքին գործերի նախարարությունը հայտարարել է, որ մահապարտ ահաբեկիչը «Իսլամական պետության» անդամ էր։ Նա մտել է եկեղեցի, կրակ բացել, ապա գործի դրել պայթուցիկ սարքը, ասվում է նախարարության հայտարարության մեջ։
«Իսլամական պետությունը» նախկինում էլ մի քանի հարձակում է իրականացրել Սիրիայի եկեղեցիների դեմ: Ասադի ռեժիմի անկումից ի վեր սա առաջին հարձակումն էր, հայտնում է «Ռոյթերս»-ը: