ФСБ-ն «Խաչատուր Սուքիասյանին առնչվող ընկերությանը» մեղադրում է ադամանդների հափշտակման կապի մեջ

ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Խաչատուր Սուքիասյան

Ռուսաստանի անվտանգության դաշնային ծառայությունը (ФСБ) Հայաստանի Ազգային ժողովի պատգամավոր Խաչատուր Սուքիասյանին առնչվող ընկերությանը մեղադրում է ադամանդների հափշտակման կապի մեջ։ Այս մասին նշված է ծառայության այսօր տարածած հայտարարության մեջ։

Դրա համաձայն՝ Ռուսաստանի հատուկ ծառայությունները Алроса ընկերությունից ադամանդների սիստեմատիկ հափշտակման դեպքեր են բացահայտել, որոնցում ներգրավված են եղել կոնցերնի աշխատակիցներից Վալենտինա Մատյուշենկովան, նրա որդին և Հայաստանի և Ռուսաստանի քաղաքացիություն ունեցող Արմեն Պետրոսյանն ու Արման Սահակյանը։

«Մոտ 1,7 միլիոն ռուբլի արժողությամբ ադամանդների հերթական խմբաքանակի հափշտակման փորձի ժամանակ վերոնշյալ անձինք ձերբակալվել են»,- հաղորդում է ФСБ-ն՝ նշելով, որ հանցագործության կազմակերպիչները Հայաստանի քաղաքացիներ Բաղիկյան եղբայրներն են, «որոնք գտնվում են միջազգային հետախուզման մեջ ադամանդի հումքի մաքսանենգության համար»։

Ռուսաստանի անվտանգության ծառայության պնդմամբ՝ «հափշտակված ադամանդները առաքվում էին Հայաստանում գործող «Դայմոնդ» ընկերությանը, որի շահառուն է գործարար և Ազգային ժողովի պատգամավոր Խ․Ա․ Սուքիասյանը», նշված է ФСБ-ի հայտարարության մեջ։

Ընկերությունից դեռևս պաշտոնական մեկնաբանություն չկա: