Շենգավիթ համայնքի ղեկավար Ռազմիկ Մկրտչյանը հեռանում է պաշտոնից

Երևանի Շենգավիթ համայնքի ղեկավար Ռազմիկ Մկրտչյանը հեռանում է պաշտոնից, հայտարարել է ինքը ֆեյսբուքյան էջում:

Պատճառը, ըստ նրա, անձնական է:

Ռազմիկ Մկրտչյանը Շենգավիթ համայնքը ղեկավարում է 2018-ից:

Ապրիլին Ազգային անվտանգության ծառայության ու Հակակոռուպցիոն կոմիտեի աշխատակիցները Շենգավիթի թաղապետարան էին մտել, առևտրի վարչության երկու աշխատակիցներ էին ձերբակալվել:

Շենգավիթ վարչական շրջանի պաշտոնատար անձինք մեղադրվում են խոշոր չափերով կաշառք ստանալու մեջ:

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Ձերբակալվել է Շենգավիթի թաղապետարանի երկու աշխատակից