Առնվազն վեց մարդ է զոհվել, ևս 19-ը՝ վիրավորվել այսօր լուսադեմին Կիևի ռուսական հրթիռակոծության հետևանքով։ Այս մասին հաղորդում են քաղաքային իշխանությունները և Ուկրաինայի գլխավոր դատախազությունը։
Այս աղբյուրների փոխանցմամբ՝ Կիևի Շևեչենկոյի շրջանում մեկ բազմաբնակարան շենք է վնասվել։ Ընդհանուր առմամբ, ռուսական հրթիռների և անօդաչուների հարվածների հետևանքով ավերածություններ են արձանագրվել Ուկրաինայի մայրաքաղաքի չորս շրջաններում։
Ըստ ուկրաինական աղբյուրների՝ գիշերը Ռուսաստանը Կիևի և հարակից շրջանների ուղղությամբ 350 անօդաչու թռչող սարք և «Իսկանդեր» տեսակի 16 հրթիռ է արձակել։