Իրանը և Իսրայելը հունիսի 21-ի վաղ առավոտյան նոր հարվածներ են փոխանակել, ինչի հետևանքով օդային տագնապի ազդանշաններ են միացել Իսրայելի կենտրոնական շրջաններում, ներառյալ՝ Թել Ավիվը։
Իրանական հրթիռները հարվածները սկսվել են գիշերը՝ մոտ 02:30-ի սահմաններում, ինչին ի պատասխան Իսրայելի հակաօդային պաշտպանությունը գործի է անցել՝ որսալով մի քանի հրթիռ Թել Ավիվի երկնքում։
Իսրայելի շտապ օգնության ծառայությունը հրապարակել է լուսանկարներ, որոնք ցույց են տալիս բազմահարկ բնակելի շենքի տանիքին բռնկված հրդեհ։
Իսրայելի զինված ուժերը, իրենց հերթին, հայտարարել են, որ հարվածների նոր ալիք են իրականացրել Իրանի վրա՝ թիրախավորելով հրթիռների պահեստների և արձակման հարթակների ենթակառուցվածքները։
Ըստ Իսրայելի՝ հարվածները հասցվել են տասնյակ ռազմական օբյեկտների՝ հրթիռների արտադրության կայանների, Թեհրանում միջուկային զենքի մշակման մեջ ներգրավված հետազոտական կենտրոնի և Իրանի արևմտյան ու կենտրոնական շրջանների ռազմական հաստատությունների։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Եվրոպացի դիվանագետները Ժնևի բանակցություններից հետո հայտնել են առաջընթացի բացակայության մասին