Հայաստանի եւ Ադրբեջանի արտաքին գործոց նախարարներ Էդվարդ Նալբանդյանը եւ Էլմար Մամեդյարովը մինչեւ հունիսի վերջ կհանդիպեն եւ կքննարկեն նախագահներ Սերժ Սարգսյանի եւ Իլհամ Ալիեւի հանդիպման հնարավորությունը։
«Թրենդ» լրատվական գործակալության փոխանցմամբ, այդ մասին այսօր Բաքվում հայտնել է Ադրբեջանի արտաքին գերատեսչության ղեկավարը, ով օրերս Վաշինգթոնում հանդիպել է Միացյալ Նահանգների պետքարտուղար Ջոն Քերրիին։
Տուն վերադառնալու ճանապարհին, Լոնդոնում Մամեդյարովը հանդիպել է նաեւ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին եւ նրանց հետ քննարկել Սարգսյան-Ալիեւ հանդիպման ժամկետին եւ օրակարգին վերաբերող հարցեր։
«Նախագահների հանդիպման նպատակը ղարաբաղյան հակամարտության կարգավորման լուրջ խնդիրների քննարկումն է։ Ես սպասում եմ Էդվարդ Նալբանդյանի հետ հանդիպմանը, որ մանրամասն աշխատենք նախագահների հանդիպումը կազմակերպելու ուղղությամբ», - ասել է Մամեդյարովը։
Ադրբեջանում ԱՄՆ-ի դեսպան Ռիչարդ Մորնինգսթարն անցած շաբաթավերջին ասել է, որ արտգործնախարարներ Մամեդյարովին, ապա Նալբանդյանին Վաշինգթոնում ընդունած պետքարտուղար Ջոն Քերրին փորձում է որոշակի տեղաշարժ ապահովել ղարաբաղյան խնդրում եւ գործընթացը շարժել մեռյալ կետից։
«Ամերիկան խիստ շահագրգռված է այս հակամարտության լուծման ուղին գտնելով», - ասել է Մորնինգսթարը եւ շեշտել. - «Սակայն այդ խնդիրն ամբողջությամբ կախված է հակամարտող կողմերից»: