Մատչելիության հղումներ

Լուկաշենկոն ազատ արձակեց Տիխանովսկուն


Բելառուսի նախագահը, ԱՄՆ միջնորդությամբ, ներում է շնորհել իր կոշտ քննադատ, ընդդիմության առաջնորդ Սերհեյ Տիխանովսկուն՝ավելի քան հինգ տարվա բանտարկությունից հետո։ Տիխանովսկին այժմ գտնվում է Լիտվայի տարածքում։

Ազատության մեջ տրված առաջին ասուլիսում Տիխանովսկին հայտարարել է, թե կինը՝ Սվետլանա Տիխանովսկայան կշարունակի ղեկավարել ընդդիմադիր շարժումը՝ կոչ անելով կողմնակիցներին շարունակել պայքարել փոփոխությունների և քաղբանտարկյալների ազատ արձակման համար։

«Փառք Աստծո, մենք միասին ենք և շարունակում ենք պայքարը մեր հայրենիքի և մյուս քաղբանտարկյալների ազատության համար», - հայտարարել է Տիխանովսկայան։ Նա շնորհակալություն է հայտնել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին և նրա վարչակազմին։ «Առանց նրանց այս պահը անհնար կլիներ», - ասել է Տիխանովսկայան։

46-ամյա Սերհեյ Տիխանովսկին ձերբակալվել էր 2020 թվականին՝ Լուկաշենկոյի դեմ զանգվածային ցույցերի ժամանակ։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG