Իրանի առողջապահության նախարարությունը նոր տվյալներ է հրապարակել Իսրայելի հարվածների հետևանքով զոհերի և վիրավորների մասին:
«Այսօր առավոտվա դրությամբ Իսրայելի հարձակումների հետևանքով զոհվել է ավելի քան 400 անպաշտպան իրանցի, իսկ 3056-ը վիրավորվել են հրթիռներից և անօդաչու թռչող սարքերից», - X-ում գրել է Իրանի առողջապահության նախարարության խոսնակը:
Իսրայելի պաշտոնական աղբյուրները մինչ այս պահը հայտնել են 24 զոհի մասին: