Մատչելիության հղումներ

Թրամփի բանագնացը Մինսկում հանդիպել է Բելառուսի նախագահին


ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Քիթ Քելլոգը Մինսկում հանդիպել է Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի հետ:

Belta պետական լրատվական գործակալության փոխանցմամբ՝ կողմերը քննարկել են աշխարհում տիրող քաղաքական իրավիճակը և Բելառուսի ու ԱՄՆ-ի միջև երկկողմ հարաբերությունները։

Բելառուսական կիսապաշտոնական "Пул Первого" տելեգրամյան ալիքը, վկայակոչելով նախագահական աշխատակազմի իր աղբյուրին, գրում է, որ հանդիպումը տեղի է ունեցել նախագահի նստավայրում՝ Անկախության պալատում։ Այլ մանրամասներ առայժմ չեն հաղորդվում:

Մինսկի և Վաշինգտոնի հարաբերությունները կտրուկ սրվել են 2020 թվականին՝ Բելառուսի նախագահական ընտրություններին հաջորդած հետընտրական բախումների ֆոնին, երբ Լուկաշենկոյի վարչակազմը աննախադեպ բռնաճնշումներ գործադրեց ցույցերը ցրելու և ընտրությունների արդյունքները վիճարկող ընդդիմության դեմ:

Ի պատասխան՝ ԱՄՆ կառավարությունը պատժամիջոցներ սահմանեց Բելառուսի իշխանությունների նկատմամբ՝ խզելով այդ երկրի հետ տնտեսական, դիվանագիտական կապերը: Վաշինգտոնը մի շարք պատժամիջոցներ է սահմանել նաև՝ Ուկրաինայի դեմ Ռուսաստանի պատերազմին աջակցելու համար:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG